Գերմանիայում ինքնաթիռի կործանումից 4 մարդ է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Ինչպես հաղորդում է Bild պարբերականը, Գերմանիայում թեթևքաշային ինքնաթիռի կործանումից զոհվել է 4 մարդ: Ավիավթարը տեղի է ունեցել ապրիլի 26-ի առավոտյան Ներքին Սաքսոնիայի դաշնային հողի Ռոթենբուրգի օդանավակայանում, որտեղից էլ օդանավը պետք է մեկներ Շտուտգարտ:
Ինքնաթիռը վայր է ընկել բաց դաշտում, երբ վայրէջքի համար նախատեսված ուղուն 2 կմ էր մնացել, որից հետո բռնկվել է: Ենթադրվում է, որ օդանավի կործանման պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: Սակայն այս վարկածը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում