Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

Դատավորը 10 րոպեում կայացրեց Ստեփան Հովակիմյանի դատավճիռը

Իրավունք

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը 10 րոպեում կայացրեց Ստեփան Հովակիմյանի դատավճիռը: Դեռևս 2010 թվականի փետրվարին «Մոսկվա Կինոթատրոնի գողության» գործով ձեռբակալված Հովակիմյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2012 թվականի հուլիսի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող վերոնշյալ գործի դատաքննության ժամանակ մասնակցելով որպես ամբաստանյալ, խափանելով դատաքննության նորմալ ընթացքը՝ իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա վերցնելով սեղանին դրված բարձրախոսը՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին հարվածելու դիտավորությամբ այն փորձել է նետել նրա ուղղությամբ, ինչը կանխվել է ծառայությունն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից: Այնուհետև, մոտենալով Սամվել Հարությունյանին՝ նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է վերջինիս կոնքին:

Մեղադրող դատախազ Ջոն Ֆարխոյանը մեղադրական ճառում նշեց, որ դատարան հրավիրված վկաների ցուցմունքների, դեպքի վայրի զննության և Ստեփանի դատաբժշկական փորձաքննության արդյուքներով դեպքը ապացուցված է, որի համար միջնորդեց Հովակիմյանին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման և դրան գումարել Մոսկվա կինոթատրոնի գործով կայացված 3 տարվա դատավճիռը, այսինքն՝ ընդհանուր 4.5 տարի:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Հովակիմյանի պաշտպան նշանակված Արշակ Կարապետյանը պաշտպանական ճառում նշեց, որ Ստեփանը ինքնավնասումն իրականացրել է դատավարությունը հետաձգելու նպատակով, որի արդյունքում արժանացել է դահլիճում գտնվող ոստիկանների ու դատական կարգադրիչների կոպիտ վերաբերմունքին, ովքեր անմիջապես ինքնավնասումից հետո փորձել են նրան դուրս բերել դատական նիստերի դահլիճից: Ըստ Կարապետյանի՝ Ստեփանն անգամ ցանկության դեպքում չէր կարող հարվածել Սամվել Հարությունյանին, քանի որ շրջապատված է եղել ոստիկաններով, նրա ոտքն ուղղակի դիպչել է Հարությունյանին:

Պաշտպանը նաև նշեց, որ դեպքի օրը Ստեփանը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվել և անհիմն համարեց այն, որ դատարանը մերժել է Ստեփանի հոգեբանական վիճակի վերաբերյալ փորձաքննության անցկացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Կարապետյանը խնդրեց դատավորին արդարացնել Հովակիմյանին, սակայն միևնույն ժամանակ նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, վերջինս որոշի պատժել նրան, ապա դա կլինի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Դատավոր Արշակ Վարդանյանը որոշում կայացրեց Հովակիմյանին ազատազրկել մեկ տարի ժամկետով, որին մասնակիորեն գումարեց Մոսկվա կինոթատրոնի գողության գործով սահմանցած 3 տարի պատիժը՝ ընդհանուր սահմանելով 3 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկում: Պատժի սկիզբը հաշվվում է 2010 թվականի փետրվարի 6-ից:

Lurer com-ը զրուցեց նաեւ Ստեփանի հոր՝ Բենիամին Հովակիմյանի հետ, որ ցնցված էր կայացված դատավճռից ու ասաց, որ անգամ չգիտի՝ բողոքարկի այն, թե ևս 6 ամիս համբերի, մինչ որդու պատժի կրման ժամկետը կլրանա:

Արաքս Մամուլյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված