Միջերկրական ծովում թուրքական նավ է վթարվել. անձնակազմն անհետ կորել է
Համաշխարհային Մամուլ
Թուրքական բեռնատար «Փիրի Ռեյս» նավը Միջերկրական ծովի հունական հատվածում բախվել է մեկ այլ բեռնատար նավի. տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը:
Հայտնի է դարձել, որ վթարի արդյունքում անհետ կորել են թուրքական նավի 28 ուղևորները: Նավի վրա գտնվել է սիրիական ծագմամբ 17 նավաստի:
Վթարված մյուս նավը` ConSouth անունով, լուրջ վնասներ չի կրել, և նրա 16 ուղևորներն էլ անվտանգ վիճակում են:
Hürriyet պարբերական տվյալներով` ConSouth նավի վրա եղել են ռուս, ֆիլիպինցի և լեհ նավաստիներ: Ոչ ոք չի տուժել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում