Պարագվայի նորընտիր նախագահը հրաժարվել է աշխատավարձից` հօգուտ անօթևան և հիվանդ մարդկանց
Համաշխարհային Մամուլ
Պարագվայի նորընտիր նախագահ, ծխախոտային մագնատ Օրասիո Կարտեսը, ով անցյալ շաբաթ ստանձնել է նախագահի լիազորությունները, հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի իր աշխատավարձից. տեղեկացնում է La Nacion-ը: Կարտեսը ցանկանում է, որ այդ գումարներն ուղղվեն անօթևան երեխաների և մահացու հիվանդ մարդկանց խնամքին:
«Ես ուրախ կլինեմ, եթե մենք այդ աշխատավարձն ուղղենք երեխաներին և մահացու հիվանդներին օգնելուն»,-ասել է նա:
Նշենք, որ Պարագվայի նոր նախագահը հայտնի գործարար է, ում պատկանում է Պարագվայի տարածքում գտնվող 25 ընկերություն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում