«Իրավունք հետաքննություն». Էպոսագետի գործը՝ դատարանում
Իրավունք
ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Վ.Սեդրակյանի փաստաբան Ա.Սիրունյանը թղթակցի հետ զրույցում նշել է, որ Պ.Հայրիկյանի մահափորձին Վ.Սեդրակյանի առնչությունը փաստող որևէ ապացույց նախաքննական մարմնի' իրենց տրամադրած նյութերի մեջ չկա:
Ա.Սիրունյանը թղթակցին նաև ասել է. «Իսկ թե որտեղից որտեղ են խփում նախաքննական մարմիններն ու սարքում, որ Վարդան Սեդրակյանը մեղավոր է այս գործում, կներկայացնենք եկող շաբաթ: Եկող շաբաթ ասուլիս կկազմակերպենք և բոլորին մանրամասն կներկայացնենք նախաքննական մարմինների կատարած աշխատանքը, դրանից հետո ամեն մեկն իր հետևությունը կանի: Կարող եմ միայն ասել, որ գործն արդեն դատարան է մտել, Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատավարությունը կկայանա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»:
«Փաստինֆո»


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում