17-ամյա աղջկան 20 հազար դրամով վաճառել է «սեռական ստրկության»
Իրավունք
Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել:
Նա 2012թ. սեպտեմբերի կեսերին 3 օրով սեռական հարաբերություններ ունենալու համար Վ. Մ-ին է փոխանցել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ անչափահաս, 1995թ, ծնված Ս. Թ.-ին, որի համար Ա. Ս.-ն Վ. Մ.-ից ստացել է 20 հազար դրամ:
«Տեսանկյունը» տեղեկացնում է, որ ըստ մեղադրանքի՝ Վ. Մ.-ն ստանալով անչափահաս աղջկան, նախ տեղափոխել է Վանաձոր քաղաքում գտնվող իր պապի տուն, հետո Գուգարք գյուղում գտնվող տնակ, որտեղ էլ սեռական հարաբերություն է ունեցել Ս. Թ.-ի հետ, վերջինս ենթարկվել է սեռական շահագործման: Ա. Ս.-ն կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով («մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածով նախատեսվում է 7-12 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարությունը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է մայիսի 15-ին։ Այս մասին գրում է hraparak.am-ը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում