Թուրք վարչապետ Էրդողանը Ասադին սպառնացել է «Աստծո դատաստանով»
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է սիրիական կառավարությունը՝ անվանելով Բաշար Ասադին «մսագործ» և «մարդասպան»: Էրդողանն Ասադին հիշեցրել է սպասվող Աստծո դատաստանի մասին: Հետաքրքրական է, որ վարչապետի հայտարարությունը հնչել է ԶԼՄ-ներում Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ուղղությամբ իրականացրած հրթիռային հարվածի մասին լուրերի ի հայտ գալուց հետո:
Իր կարծիքը վարչապետը հայտնել է Անկարայում համակուսակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Եթե Աստված կամենա, մենք կտեսնենք, թե ինչպես է այդ մսագործը դատապարտվում: Դու դեռ թանկ կվճարես այն խիզախության համար, որը կարողանում ես ցուցաբերել միայն երեխաների և ուրիշ ոչ ոքի առջև»,-Էրդողանին մեջբերում է Daily Star Lebanon-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում