Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

Այսօր դատարանը դատավճիռ է արձակում Արտակ Նազարյանի մահվան գործով

Իրավունք

Այսօր Իջևանում հրապարակվելու է Արտակ Նազարյանի գործով դատավճիռը: Տուժող կողմը, այդ նիստին ներկա չի լինելու՝ մի շարք պատճառներով: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

«Այսօր դատարանը դատավճիռ է արձակում Արտակ Նազարյանի մահվան գործով: Տուժող կողմը ներկա չի լինելու դատական նիստին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նույն դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ դատավարությունն ընթանում էր արդեն մեկ տարի եւ 9,5 ամիս: Եվս մեկ տարի էր տեւել քրեական գործով նախաքննությունը, որը վարել էր ՊՆ Քննչական ծառայությունը:

ՀՀ ԶՈՒ պայմանագրային սպա, լեյտենանտ, 31-ամյա Արտակ Նազարյանը՝ բերանի խոռոչում հրազենային վիրավորումով, մահացած էր գտնվել 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացնում «Մեհրաբներ» անունով հայտնի զորամասը: Չնայած մահվան պաշտոնական վարկածին, տուժող կողմը վստահ է, որ կատարվածը սպանություն էր, ինչը պնդելու համար բավականաչափ հիմքեր կան:

Մասնավորապես, քննություն չի տարվել եւ չի պարզվել, թե ում եւ ինչպիսի ներգործության արդյունքում են Նազարյանի մարմնի վրա մահից «մինչեւ մոտ 6 ժամ առաջ» եւ «ոչ շատ առաջ» հայտնվել բազմաթիվ մարմնական վնասվածքներ; ում հետ եւ ինչ պայմաններում է Նազարյանը դատարկ ստամոքսով ալկոհոլ ընդունել մահից մոտ 1-1,5 ժամ առաջ; ինչ հետեւանք է ունեցել մահից ժամեր առաջ Նազարյանի հասցեին նրա վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հնչեցրած հայհոյանքն ու սպառնալիքը: Նազարյանի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, նրա ստացած 120 փամփուշտներից ոչ մեկը չի պակասել մահից հետո, տեղազննության ժամանակ հայտնաբերված պարկուճի փոխարեն փորձաքննության է ենթարկվել մեկ այլ համարի պարկուճ: Նազարյանի ծառայակիցները դեպքից անմիջապես հետո ապօրինի ազատազրկման են ենթարկվել Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժանմունքի մեկուսարանում՝ 9-25 օր ժամկետով, որի ընթացքում ճնշումների եւ բռնության միջոցով նրանցից կորզվել են կեղծ ցուցմունքներ:

Ի սկզբանե, նախաքննությունը տարվել է «ինքնասպանության հասցնելու» կանխավարկածով, նյութեր են հավաքվել, ապացույցներ են ե՛ւ ձեռք բերվել, ե՛ւ աղավաղվել՝ այդ կանխավարկածն ապացուցելու համար: Ընդ որում, ինչպես պարզվեց դատարանի դահլիճում, ապացույցներ են ձեռք բերվել քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով, վկաների վրա ճնշումներով եւ բռնությամբ: Արտակ Նազարյանի մահվան համար իրենց մեղավոր չեն ճանաչել մեղադրյալի աթոռին հայտնված նրա 5 ծառայակիցները, ովքեր մեղադրվում են Նազարյանին «ինքնասպանության հասցնելու» համար:

Մեկուկես տարի տեւած դատաքննության ընթացքում բացահայտվեցին զինվորական դատախազության վերահսկողությամբ նախաքննական մարմնի գործած բազմաթիվ ապօրինություններ եւ խախտումներ, որոնք ուղղված են եղել մեկ նպատակի՝ կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն եւ քողարկել Արտակ Նազարյանի մահվան իրական մեղավորներին:

Սակայն դատարանը նույնպես չնպաստեց Արտակ Նազարյանի մահվան իրական հանգամանքները բացահայտելուն: Ավելին՝ դատավոր Սամվել Մարդանյանը ամեն կերպ խոչընդոտում էր այդ ուղղությամբ տուժող կողմի ջանքերին՝ մերժելով նրանց միջնորդությունները, որոնք կարող էին նպաստել սպանության բացահատմանը: Մարդանյանը քայլեր չէր ձեռնարկում՝ ընթացք տալու համար այն քրեորեն հետապնդելի արարքներին, որոնք բացահայտվում էին դատարանի դահլիճում: Մարդանյանի որոշումների մեծ մասը հենվում էր մեղադրող դատախազների կարծիքի վրա, որը, որպես կանոն, հակադիր էր լինում մնացած բոլոր կողմերի կարծիքին:

Մարդանյանի որոշմամբ էր, որ դատաքննությունը Երեւանից տեղափոխվեց Իջեւան՝ դժվարամատչելի դառնալով լրատվամիջոցների, քաղաքացիական եւ լայն հասարակության համար:

Ի վերջո, զինվորական դատախազությունը դատարան բերեց մի մեղադրական ճառ, որն ամբողջությամբ անտեսում էր դատաքննության ընթացքում ձեռք բերած ապացույցներն ու վկայությունները եւ կրկնում էր մեղադրական եզրակացությունը, որով գործը ընդունվել էր դատարանի վարույթ:

Ամենաակտիվ կերպով մասնակցած լինելով դատավարությանը, ներկայացրած լինելով բազմաթիվ միջնորդություններ, ջանք չխնայելով հանցագործությունը բացահայտելու համար՝ տուժող կողմը ստիպված է արձանագրել, որ Ս. Մարդանյանի նախագահությամբ դատարանը ամեն կերպ խոչընդոտելով այդ ջանքերին, միանգամայն կանխատեսելի է դարձրել կայացվելիք դատավճիռը:

Տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի բոլոր պաշարները եւ հետեւաբար անտեղի է համարում դատական այս վերջին նիստին իր մասնակցությամբ դատարանի դատավճիռը հոտնկայս հարգելը:

Միաժամանակ, տուժող կողմը շատ կուզենար սխալված լինել իր կանխատեսումներում, ինչի արդյունքում անհրաժեշտություն չէր առաջանա բողոքարկելու դատավճիռը: Սակայն եթե դատարանն այսօրվա դատավճռով «նոտարական կնիք» դնի զինվորական դատախազության բերած մեղադրանքի վրա, տուժող կողմը վճռական է գործը բողոքարկել բոլոր հնարավոր ատյաններում, հասնել նոր քննության՝ սպանության հատկանիշներով, բացահայտել ճշմարտությունը եւ կայացնել արդարություն»:

07 մայիսի, 2013թ., Երեւան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված