Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված հայցապահանջից
Իրավունք
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված հայցադիմումից:
Իր հայտարարության մեջ պատգամավորը մասնավորապես նշել է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել, ուստի հրաժարվում եմ հայցապահանջից:
Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ ևս մտահոգ եմ:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու և բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսևորելու համար:
Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախորդ տարվա դեկտեմբերին դատական հայց էր ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Տիգրան Ուրիխանյանը պահանջում էր իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում