Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

8 տարվա ազատազրկում՝ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար

Իրավունք

Կենսաթոշակառու Կոստանդ Մելքումյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար և դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Այս մասին գրել է iravaban.net-ը։

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երրորդ մասով նրան առաջադրված մեղադրանքով նախատեսվում է պատիժ՝ 8-15 տարվա ազատազրկման ձևով, այսինքն՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ա. Վրդապետյանի նախագահությամբ, նշանակել է հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ:

Պատիժ նշանակելիս դատարանը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Թեև գործում առկա է նաև նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝ հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սթափության վիճակի զննության արձանագրությամբ՝ 28.09.2012թ. Կոստանդ Մելքումյանի մոտ արձանագրվել է 1.39% ալկոհոլային հարբածություն:

Ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, առաջ քաշել կատարվածի սեփական վարկածը՝ մեղքը փաստորեն բարդելով իր զոհի վրա: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Կոստանդ Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ' անչափահաս եղբայրներին, նրանցից մեկին զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով, իսկ մյուսին՝ կրտսերին, վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով, խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ նրա նկատմամբ բռնության գործադրմամբ ու կյանքին վերջ տալու սպառնալիքով՝ անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է արել, որոնք դադարեցրել է միայն գործողություններին ականատես դարձած անչափահասի եղբոր՝ ննջարան մտնելու պայմաններում:

Մինչդեռ, ըստ ամբաստանյալի՝ ինքը առաջարկել է անչափահաս եղբայրներին իջնել նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Իրենք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին' նրանք կցանկանան խմել, թե՝ ոչ: Տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է, թե՝ ոչ, ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը տուժողի եղբորն առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները: Ինքը տուժողի հետ գնացել է ննջասենյակ' այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունները տարեցը պատճառաբանել է միջանցքի նեղ լինելով, անչափահասի գործողություններով. տեսնելով վերանորոգումը, անչափահասն սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ, ավելին՝ ինքը կատարել է անչափահասի կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Անչափահասի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն տրվել, ուստի՝ ինքը համաձայն չէ իրեն առաջադրած մեղադրանքի հետ:

Ըստ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս նրա իսկ ցուցմունքներով՝ ինքն առաջարկել է անչափահասներին իջնել շենքի նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել, դուրս բերել գունավոր մետաղները, որոնք ինքը պետք է տար եղբայրներին՝ հանձնելու և գումար ձեռք բերելու նպատակով: Եղբայրների համաձայնելուց հետո իջել են նկուղ, որտեղ իր հետ իջեցրել է նաև մեկ շիշ օղի: Նկուղում որոշել է մեկ բաժակ օղի խմել և դա առաջարկել է նաև եղբայրներին, տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողն իր հետ խմել է մեկ և կես բաժակ: Ապա ավելի ուշ «իր համար անհիշելի պայմաններում» կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ' վերջինիս մայրը, դատարանին գրավոր դիմումում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում իր որդու ցուցմունքն այն մասին, թե «իբր Կ.Մելքումյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել»: Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն իր որդին հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե իբր Կ.Մելքումյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Համոզված է, որ Կ.Մելքումյանը զղջացել է իր արարքի համար և նրա նկատմամբ բողոք չունի:

Անչափահաս տուժողը ցուցմունք է տվել առ այն, որ ինքը ալկոհոլից թուլացած է եղել և չի հասկացել, թե ինչ է կատարվում: Ըստ տուժողի՝ ինքը, եղբորից վախենալով, նրան պատմել է, որ Կոստանդը իրեն սպառնացել է, ասել, որ կսպանի և բռնել է իր կոկորդից, միաժամանակ խնդրել է այդ մասին իրենց մայրիկին չպատմել: Երբ տուն են գնացել, ինքը սկսել է լաց լինել և մանրամասն պատմել է եղբորը, իսկ եղբայրն էլ իր պատմածով պատմել է մայրիկին: Հետագայում հասկացել է այդ արարքի ամոթալի լինելը, դրա համար էլ խաբել է և ասել, որ Կոստանդը բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչել նաև մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ 15.03.2013թ. որոշմամբ ամբաստանյալ Կ.Մելքումյանին նախկինում առաջադրած մեղադրանքի փոփոխված, լրացված և նույն հոդվածով առաջադրված նոր մեղադրանքում: Ըստ այդմ, մասնավորապես, ամբաստանյալն առաջարկել է խմել օղի, տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է մեկ բաժակ օղի, ինչի հետևանքով թուլացել է և չի հասկացել թե ինչ է կատարվում իր հետ: Այնուհետև կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով անչափահասին խաբեությամբ տարել է ննջարան, անչափահասի ոտքերը օգտագործված ալկոհոլի ազդեցության տակ թուլացել են և ամբաստանյալն անչափահասի կամքին հակառակ, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ:

Դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Կոստանդ Մելքումյանի մեղավորությունը՝ իր մասնակի խոստովանական, անչափահաս տուժողի ցուցմունքներով, դատաքննության ընթացքում հետազոտված գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Կ.Մելքումյանի և նրա պաշտպան Ժ.Խաչատրյանի' ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, վերաորակելու մասին միջնորդությունը: Վերջինս նախատեսում է շատ ավելի մեղմ պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում' առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոնշվածից՝ դատարանը Կոստանդ Մելքումյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝ մեկամսյա ժամկետում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված