Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

Արձակուրդից ուշ վերադառնալու պատճառով հեռացրել են աշխատանքից

Իրավունք

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Ս. Ավդալյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան և հայտնել, որ 2004 թվականի սեպտեմբերի 14-ից աշխատել է Բագրավանի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցիչ։ Դպրոցի տնօրենը ապօրինի կարգով իրեն ազատել է աշխատանքից, սակայն դատարանի վճռով վերականգնվել է նախկին աշխատաքին և, 20.02.2006 թվականին ԴԱՀԿ ծառայության միջամտությամբ իր և դպրոցի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր։ 20.02.2006թ-ին դպրոցի տնօրենին դիմել է խնդրանքով, որ իրեն արձակուրդ տրամադրի։ Արձակուրդը լրանալուց հետո ինքը ներկայացել է դպրոց, սակայն դպրոցի տնօրենը իրեն արգելել է դպրոց մտնել: Բանը հասել է նրան, որ նրա կարգադրությամբ հայցվորին ծեծի են ենթարկել և ինքը ստիպված դիմել է իրավապահ մարմիններին՝ իր անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որից հետո նա հայտարարել է, որ ինքը աշխատանքից ազատված է համաձայն' 10.04.2006 թվականի թիվ 1 հրամանի։

Հայցվորի խոսքով՝ տնօրենը ոչ միայն կեղծիք է կատարել և չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այլ նաև երկար տարիներ տարբեր դատական ատյաններում սուտ ցուցմունքներ է տվել այս կապակցությամբ և դատարանին գցել մոլորության մեջ։ Հայցվորը խնդրել է դատարանին առոչինչ ճանաչել 10.04.2006 թվականի թիվ 1 հրամանը, որի համաձայն իրեն ազատել են աշխատանքից:

Ըստ դատարանի հիմնավորումների՝ Հայցվորը դպրոցի տնօրինությունից պահանջել է արձակուրդ տրամադրելու և աշխատանքից ազատելու հրամանները, սակայն մերժվել է։ 19.10.2010 թվականին դիմել է վարչական դատարան պարտավորեցման հայցով և վճռի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունը 17.02.2011 թվականին առձեռն իրեն է հանձնել 10.04.2006 թվականի թիվ 1 հրամանի քաղվածքը։ Իր դատարան դիմելու իրավունքը ծագել է նշված օրվանից և խնդրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն իրեն վերականգնել իր նախկին աշխատանքին՝ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Ս.Ավդալյանը դատարանին նաև հայտնել է, որ թիվ 1 հրամանի քաղվածքը ստանալուց հետո է իրեն պարզ դարձել, որ աշխատանքից ազատել են օրենքի խախտմամբ:

Թիվ 1 հրամանով ինքը ազատվել է, ապա մեկ անգամ ևս հայցվորը ինքն է հաստատում, որ աշխատանքի է ներկայացել չվճարվող արձակուրդի 30 օրյա ժամկետի խախտումով' 10.04.2006 թվականից հետո, որի պատճառով էլ նրան գրավոր նախազգուշացրել են վերադառնալ աշխատանքի: Վճռի դեմ սույն գործով հայցվոր Սուրեն Սանասարի Ավդալյանը վերաքննիչ բողոք է բերել: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եվ վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Նշվածն ինքնին բավարար համարելով հայցը մերժելու համար դատարանը եզրակացրեց, որ կողմերի ներկայացուցիչների ներկայացրած մյուս փաստարկները նշանակություն չունեն գործի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված