Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

2 որդիներին մկնդեղ խմեցնելու մեջ մեղադրվող 26-ամյա մայրը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Իրավունք

26-ամյա Մարիաննա Ա.-ին Վարդենիսի դատարանը մեղավոր է ճանաչել իր երկու երեխաների սպանության հանցափորձի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը'միջնակարգ կրթությամբ, ֆիզիկապես առողջ Մարիաննա Ա.-ն 2012 թվականի հունիսի 13-ին Վարդենիսի քաղաքում գտնվող անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ և նույն օրը, կենցաղային հարցերի պատճառով, իր երկու անչափահաս որդիներ Կ.-ին և Հ.-ին սպանելու դիտավորությամբ, գործով վկա Նարինե Հ.-ի առանձնատան ննջասենյակում մկնասպան պատրաստուկ է խմեցրել վերջիններիս ու քնեցրել նրանց:

Ըստ մեղադրական եզրակացության' մինչ այդ, ինքնասպան լինելու նպատակով, ինքն է նշված պատրաստուկից խմել: Մարիաննա Ա-ն կատարածի մասին հաղորդագրություն է ուղարկել իր հարսի հեռախոսահամարին և գրել, որ «Թամ ջան մորս լավ կնայես, ես ձեզ սաղիդ շատ սիրում եմ, քուր ջան»: Հարսը հետ է զանգահարել, Մարիաննան պատասխանել է, որ անձնական վիրավորանքի պատճառով երեխաներին դեղ է տվել: Հարսն անմիջապես հեռախոսն անջատել է և միանգամից զանգահարել է բնակարանատեր Նարինե Հ-ին և ասել, որ երեխաներին շուտ արթնացնի:

Վերջինս, տեղեկանալով կնոջ արարքի մասին, օգնության է հասել, կանչել է հարևանությամբ բնակվող Նելլի Ա-ին, բժշկական շտապ օգնության խումբ է կանչել, նրանց տեղափոխել են «Վարդենիսի հիվանդանոց», այնուհետև Երևան' համապատասխան բուժում ստանալու նպատակով:

Կատարվածի հետևանքով մայրն ու երկու որդիները ունեցել են սուր թունավորում մկնդեղով: Երկու որդիների և Մարիաննա Ա-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը'առաջադրված մեղադրանքում Մարիաննան իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ իր ամուսնու և սկեսրայրի համար է այդ քայլին գնացել, քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են:

ՈՒթ տարի ընդհանրապես չի իմացել, թե ամուսնական կյանքն ինչ բան է: Մի օր լավ, մի օր վատ ապրել են և չի հասկացել, թե ինչ բան է ամուսնական կյանքը: Ծնվել է իրենց առաջին որդին, երեխային մեջ բերելով միշտ ասել է, որ լավ կլինի, սակայն նույն վեճերն ու կռիվները եղել են ամեն ամիս, ամեն տարի: Վիճաբանությունը եղել է միայն ֆինանսի հետ կապված, քանի որ իրենց տան մեջ առաջին հարցը եղել է ֆինանսը: Չորս տարվա հարս է եղել և չի իմացել, թե ոսկեղենն ինչ բան է, եղել է բանկերում: Մինչև անգամ իրեն խանդել են իրենց հորաքրոջ ամուսնու հետ, քանի որ որպես հարգված հարս ներս մտնի ու համբուրի, ասել են, ինչու է հարսը համբուրում հորաքրոջ ամուսնուն: Հայրական տուն գնալուց մինչև անգամ վեճերով ու կռիվներով է եղել:

Ծնվել է երկրորդ որդին, սկեսրայրն անվանել է անբարոյական: Փոքր որդին եղել է երկու տարեկան, այդ ժամանակ ինքը նորից դեղահաբեր է խմել: Այդ ժամանակ սկեսրայրն իրեն մեղավոր է ճանաչել, բայց հինգ րոպե անց դա անցել է և ինքը զգացել է, որ դա մեղավորություն չի: Դրանից հետո առանձնացել, գնացել են Արթիկ, ամուսինը սկսել է շատ խմել, ինտերնետային ցանցերով շփվել է, ավելի շատ են եղել վեճերը: Անբարոյական անվանումը կպցնելուց հետո գնացել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղ, որտեղ բնակվել է իր հոր ընկերը: Այդ ժամանակ ամուսինը եղել է Լենինգրադում: Զանգերի և անբարո խոսքերի ճնշվածության պատճառով գնացել է այդ քայլին:

Ամսի 13-ի առավոտյան երեխաների հետ գնացել է Վարդենիս քաղաք, գնել է դեղը և վերադարձել տուն: Երեխաների քնի ժամին սկզբից ինքն է խմել, որից հետո 15 րոպե անց զանգահարել է ամուսինը, անբարո խոսքեր է ասել, ինքն էլ մտածելով, որ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն, անգիտակցաբար խմեցրել է իր որդիներին: Մոտ մեկ ժամ անց տիկին Նարինեն իմացել է և շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց:

Երեխաների հայրը դատարանում հայտնել է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին ինքը մեկնել է ՌԴ' արտագնա աշխատանքի: Այդ ընթացքում ընտանիքը վարձով բնակվել է Արթիկ քաղաքում' նորմալ վիճակում: Մայիսի 30-ին գումար է ուղարկել, որ երեխաներին նորմալ պահի: 2012 թվականի հունիսի 3-ին կամ 4-ին (կոնկրետ չի հիշում) հայրը' Ն. Կ.-ն, զանգահարել է իրեն և ասել, որ Մարիաննան գնացել է իր մոր ծննդյան տոնին և խմած է տուն եկել: Դրանից հետո ինքը զանգահարել է Մարիաննային, այդ հարցի շուրջ զրուցել կնոջ հետ, բայց վերջինս հրաժարվել է և պատճառաբանել, որ ինքը խմած չի եղել:

Մոտ 2-3 օր անց նորից զանգել և ասել են, որ կինն ընտանիքը վերցրել և գնացել է: Այնուհետև պարզել է, որ Մարիաննան «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով կապի մեջ է եղել տարբեր մարդկանց հետ: Իսկ դրանից հետո զանգել է Մարիաննային, բայց վերջինս միացնելով հեռախոսը' չի խոսել: Մտել է այդ սայտը և տեսել, որ ինչ- որ Տ. Ա.-ի հետ կապի մեջ է:

2012 թվականի հունիսի 10-ին վերադարձել է Հայաստան, մինչև հունիսի 13-ը չի կարողացել գտնել նրան և երեխաներին: Հունիսի 13-ին կամ հունիսի 14-ին մամուլից տեղեկացել է, որ Ակունք գյուղում ինքնասպան լինելու նպատակով մկնդեղ է խմել, ինչպես նաև նույն դեղից տվել է երեխաներին' նրանց սպանելու համար, սակայն այդ մասին իմացել են և նրանց տեղափոխել հիվանդանոց: Ինքը Մարիաննային չի սպառնացել և չի հայհոյել:

Դատարանն ամբաստանյալ Մարիաննա Ա.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է արձանագրել անկեղծորեն զղջալը, համատիրության կողմից դրականորեն բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխա ունենալը, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել:

Դատավճռի հրապարակումից հետո կնոջ նկատմամբ ընտրված խափանման միջոցը' ստորագրություն չհեռանալու մասին, փոփոխվել է, և Մարիաննան կալանավորվել է դատարանի դահլիճից:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով'դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված