Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել Իոաննիսյան Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Մեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am 

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Կատարից Երևան ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչների համար Աննա Հակոբյանի անունից աշխատանքային նախաճաշ է մատուցվել: Նախաճաշին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Կատարական կողմից նախաճաշին մասնակցել են «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին, աշխատակազմի ղեկավար Օմար Ալի Ալ-Մաննային, մշակութային հարցերի ղեկավար Խալեդ Աբդել Ռահիմ Ալ-Սայեդը, գնումների վարչության ղեկավար Աբդալ Ռահման Ջասեմ Ալ-Թամիմին։

Աննա Հակոբյանը ողջույնի խոսքում նշել է, որ մեծ պատիվ է Երևանում ընդունել գործընկեր հիմնադրամի ղեկավար կազմին և հույս հայտնել, որ Հայաստանում նրանք անմոռանալի օրեր կանցկացնեն։

«Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին ընդգծել է, որ մեկ տասնամյակից ավելի ղեկավարելով հիմնադրամը, որպես կանոն, հաճախ չի մեկնում այլ երկիր պաշտոնական այցով՝ ժամանակի սղության պատճառով, սակայն սիրով ընդունել է տիկին Հակոբյանի հրավերը։

Ցուցահանդեսին մասնակցելուց զատ այս այցը սկիզբ է դնում «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև մշակութային գործակցությանը։ Աշխատանքային նախաճաշի ընթացքում կողմերը քննարկել են, թե որ ուղղություններով է հնարավոր առաջիկայում համագործակցել, ընդ որում ոչ միայն երկու հիմնադրամների, այլ նաև Կատարի այլ պետական կառույցների ու կազմակերպությունների շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցեր։

Նախաճաշից հետո Կատարից ժամանած հյուրերը վարչապետի տիկնոջ հրավերով և ուղեկցությամբ այցելել են նաև Մատենադարան, որտեղ նրանց է միացել նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայաստանում Կատարի պետության գործերի հավատարմատար Մուհամմադ Յուսեֆ Ալ-Մուդզաֆերը։ Հյուրերին է ներկայացվել Մատերանադարանը, այնտեղ պահվող ձեռագրերի պատմությունը, թվագրությունը:

Հյուրերը շրջել են մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Հյուրերին ներկայացվել է նաև հայերեն ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիր»-ը: Այս կերպ հյուրերին փոխանցել են հայերի` դարերից եկող վերաբերմունքը դեպի գիրը: Կատարից ժամանած հյուրերը ուսումնասիրել են նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուն, որոնց թիվը հասնում է 3000-ի:

Կատարից ժամանած հյուրերը եղել են նաև ձեռագրերի վերականգման բաժնում, հետևել ընթացքին, ծանոթացել վերականգման մեթոդներին: Մասնագետները ցուցադրել են 16-րդ դարին թվագրվող «Հայսմավուրք» ձեռագիրը, որն անցել է Եղեռնի ճանապարհով և Հայաստան հասել շատ վատ վիճակում: Գրքի վնասված բոլոր էջերն ու կազմը վերականգնվել է Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմին է ներկայացրել արաբերեն ձեռագրերի վերականգման և հետազոտման լաբորատորիա հիմնելու իրենց գաղափարը և ընդգծել այս հարցում գործակցության կարևորությունը: «Կատարա» մշակութային հիմնադրամի տնօրենը նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարել և նշել, որ այս հարցում Մատենադարանին կարող է օժանդակել Կատարի ազգային գրադարանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել ԻոաննիսյանԼիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվելՆիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը«Զգացմունքները դուրս էին աղյուսակներից». Դումիկյանը Թբիլիսիում կայացած համերգից կուլիսային կադրեր է հրապարակել Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ամենասարսափելի ջրհեղեղը. ավելի քան 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՄեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում էԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսմանՀռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Մինչև 2040 թվականը Դուբայում, Աբու Դաբիում և Շարժայում 100 միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան 150 %-ովԱմեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)«Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ)Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործիցԿապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար ՂազարյանԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան«ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում«Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». ՓաշինյանԱռգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրելԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ». Պապոյան (տեսանյութ)Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութելՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերելԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում էՆոր որոշում. ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրելՍուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էրԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրին
Ամենադիտված