Գագիկ Բեգլարյանը կարևորել է շինաշխատանքների արդյունավետ իրականացումը
Տնտեսություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված ընդհանուր հարցեր, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկա փուլը, աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներն ու տարբերակները:
Գագիկ Բեգլարյանը կարևորելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը՝ նշեց, որ նախարարության համար առաջնային խնդիր է՝ ճանապարհները կառուցել սահմանված ժամկետում և բարձր որակով։
Պրիանկա Սենեվիրանտեն համոզմունք հայտնեց, որ ծրագիրը կունենա հաջող ավարտ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խոշոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)