Լավագույն հայկական համայնք
Սփյուռք
Մայիսի 17-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող՝ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն հայկական համայնք» անվանակարգի հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկա էին Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Ա. Սարգսյանը, սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը, նախարարության աշխատակիցներ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ:
Օրակարգում ընդգրկված էին մրցույթի հայտարարության տեքստի մշակման և սփյուռքյան համայնքներում տարածման, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետի հաստատման հետ կապված հարցեր:
Մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում՝ «Լավագույն երիտասարդական – ուսանողական կազմակերպություն», «Մայրենիի պաշտպան», «Հայրենի´ք, Քեզ այսպիսին եմ տեսնում» մրցույթների հայտարարությունները արդեն առաքվել են սփյուռքյան համայնքներ: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2013թ նոյեմբերի 1-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան