«Եվրատեսիլ»–ում «կորել են» Ռուսաստանի ներկայացուցչի «ադրբեջանական» միավորները
Ռուսաստան
«Եվրատեսիլ 2013»–ի ժամանակ չեն հաշվվել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային տված միավորները: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը։
Միավորների հաշվարկի ժամանակ հայտարարվել է, որ Գարիպովան միավոր չի ստացել Ադրբեջանից: Սակայն, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանին 10 միավոր է տվել: Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության ղեկավարը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Գարիպովան 10 միավոր է հավաքել։
Նշենք նաև, որ գործին խառնվել է նույնիսկ ինքը՝ Իլհամ Ալիևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)