Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Հայաստան ավտոմեքենա ներկրողները

Տնտեսություն

Հայաստանում գոյություն չունի ավտոմեքենաշինության ոլորտ: Դեռևս սովետական միության տարիներին Հայաստանում արտադրվում էր մի տեսակի ավտոմեքենա՝ ի դեմս «Երազ» մակնիշի, որն այսօր չի արտադրվում, քանզի չկարողացավ մրցունակ լինել սովետական այլ ավտոմեքենաների հետ՝ էլ չասած միջազգային ավտոմեքենաների մասին:

Հայաստանը չունի ավտոմեքենաների սեփական արտադրությունը, սակայն կարելի է արձանագրել, որ մեր երկիր են ներկրվում աշխարհահռչակ տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ թե ովքեր են Հայաստան ներկրում արտասահմանյան տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, Slaq.am-ը ներկայացնում է ստորև.

 

Այսպիսով, ամենախոշոր ընկերություններից մեկը «Արմենիա Լադա»-ն է, որը հիմնադրել է Ռաֆայել Շահմուրադյանը: Նրա ողբերգական սպանությունից հետո այդ ընկերությունը, որը ներկայումս կոչվում է «Կարկոմավտո» ՍՊԸ, ղեկավարում են երկու որդիները՝ Կարեն և Աշոտ Շահմուրադյանները, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել եվրոպական լավագույն համալսարաններում: Իրենց հոր մահից հետո նրանք վերադարձան Հայաստան և սկսեցին ղեկավարել հոր բիզնեսը: Ինչպես ժամանակն է ցույց տալիս, նրանք կարողացան պահպանել իրենց հոր ստեղծածը և այսօր էլ ընկերությունը արագ տեմպերով առաջ է գնում: Այս ընկերությունը Հայաստան է ներկրում անգլիական աշխարհահռչակ «Range Rover», ֆրանսիական «Peugeot», «Chevrolet», «Nissan» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բացի այդ, Հայաստանում ստեղծել են ավտոմեքենաների հսկայական սերվիս համակարգ:

 

Հայաստան ավտոմեքենաներ ներկրող մյուս խոշոր ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Այն «Մուլտի մոթորս» ընկերությունն է, որը Հայաստան է ներկրում «Hyundayi» և գերմանական «Opel» մակնիշի ավտոմեքենաները, բացի այդ էլ հանդիսանում է ռուսական «Լադա» մակնիշի ավտոմեքենայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Պետք է նշել, որ մինչ երկար տարիներ «Լադա»-ի ներկրողը Հայաստան հանդիսանում էր «Արմենիա Լադա» ընկերությունը, սակայն Ռաֆայել Շահմուրադյանի մահից հետո այս իրավունքը նրա որդիները զիջեցին Գագիկ Ծառուկյանին: «Մուլտի մոթորս» ընկերությունում բաժնեմաս ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Արմեն Աբրահամյանը:

Հայաստանում ներկայացված են նաև աշխարհի ամենահռչակավոր ավտոմեքենաներից մեկը՝ Mercedes-ի ներկայացուցիչը Հայաստանում «Ավանգարդ մոթորս»-ն է, որի սեփականատերն է «Մարտունեցի Էդո» մականունով հայտնի ռուսաստանահայ գործարարը: Նրան էր պատկանում նաև նախկին «Կուկուռուզնիկ»-ի շենքը, որտեղ պատրաստվում է կառուցել նոր հյուրանոցային համալիր: «Mercedes»-ը ևս Հայաստանում ներկայացված է բարձր մակարդակով:

Հայաստանում ներկայացված է նաև գերմանական մյուս խոշորագույն ընկերությունը՝ «BMW»-ն, որի ներկայացուցիչն է «Եվրոմոթորս» ՍՊԸ-ն: Այն պատկանում է Հայրապետյան եղբայրներին, ովքեր Հայաստանում ունեն նաև մի շարք այլ բիզնեսներ:

Մյուս գերմանական խոշոր ավտոընկերության՝ «Audi»-ի ներկայացուցիչը Հայաստանում «Սլավ մոթորս» ընկերությունն է, որը պատկանում է Համբարձումյանների ընտանիքին՝ ԱԺ պատգամավոր Արմադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) գլխավորությամբ:

Հայաստանում ներկայացված է նաև «Volkswagen» ապրանքանիշը, որի պաշտոնական ներկայացուցիչն է «Երևան» ՀԸ և «Էլիտ Շանթ» ընկերության նախագահ Վարշամ (Յուրա) Ղարիբյանը:

 

Հայաստանում ներկայացված են նաև ճապոնական խոշորագույն ավտոմեքենաները՝ «Toyota»-ն, որն ի դեմս «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի ներկայացնում է Հ2 հեռուստաընկերության և ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի ամուսինը՝ Սամվել Մայրապետյանը, ում պատկանում են մի շարք այլ բիզնեսներ՝ մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի մի ստվար հատվածի շենքերը: «Toyota»-ն Հայաստանում ամենաշատ վաճառվող մակնիշներից է: Այն նաև մասնակցում և հաղթում է պետական տենդերներում: Մասնավորապես՝ հաղթել է Ճանապարհային ոստիկանության սպասարկման ոլորտում և ՃՈ ավտոմեքենաները հիմնականում հենց այս մակնիշի են: «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն Հայաստանում ներկայացնում է նաև «Lexus» մակնիշի ավտոմեքենաները:

 

Հայաստանում պաշտոնապես ներկայացված է նաև «Mazda» ընկերությունը: Այն ներկայացնում է «Թոփ Մոթորս» ընկերությունը, որի սեփականատերերը երիտասարդ գործարարներ են, ովքեր իրենց աշխատասիրությամբ կարողացան այս ապրանքանիշը պատշաճ մակարդակով ներկայացնել Հայաստանում: Այդ ընկերութան սեփականատերն է Միսակ Սարգսյանը, ով անդամագրվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը, սակայն հետագայում ունենալով որոշակի խնդիրներ, ըստ որոշ տեղեկությունների խաբված զգալով իրեն՝ դուրս եկավ այս կուսակցությունից:

Հայաստանում «Kia motors Armenia» ընկերությունը ներկայացնում է «Kia» մակնիշի ավտոմեքենաները: «Kia motors Armenia»-ն պատկանում է «Գլենդել Հիլզ»-ի սեփականատեր Վահե Յակուբյանին: Նա սփյուռքահայ խոշոր գործարար է, ով Հայաստանի անկախացումից հետո վերադառնալով հայրենիք՝ այստեղ հիմնադրեց մի շարք բիզնեսներ՝ այդ թվում նաև «Կիա»-ի ներկայացուցչությունը:

 

Հայաստանում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները ներկայացնում է «Մեգամոթորս» ընկերությունը՝ ի դեմս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատների: Այս ընկերությունը ևս Հայասանում ներկայացված է բարձր մակարդակով:

 

Բոլորովին վերջերս Հայաստանում բացվեց նաև ճապոնական «Honda» մակնիշի ավտոմեքենաների ներկայացուցչությունը, որի սեփականատերը «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյաններն են: «Հոնդան» ևս համարվում է աշխարհահռչակ բրենդ և, կարելի է ասել, որ ճապոնական և կորեական ավտոմեքենաների մուտքը Հայաստան հաջողված է:

Հայաստանում ներկայացված է նաև չեխական «Skoda» ապրանքանիշը, որի սեփականատերը Հայաստանում «Դվին Կոնցեր»-ն է:

Հ.Գ. Քանի որ վերջերս շատ է խոսվում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատների՝ բիզնես ոլորտում գտնվելու մասին, պետք է նկատել, որ այս ոլորտում ևս Գագիկ Խաչատրյանի հարազատները ներկայացված են, սակայն ուսումնասիրելով այս բնագավառը՝ կարելի է հանգել մի պարզ ճշմարտության. այս ոլորտում Գագիկ Խաչատրյանի հարազատները՝ Mitsubishi ապրանքանիշով մրցակցում են կոնկրետ ավտոմեքենաների բրենդների հետ, այլ ոչ թե նրանց սեփականատերերի և որևէ շահեկան դիրք չունեն հայաստանյան ավտոմեքենայի շուկայում: Ուսումնասիրելով պետական տենդերների հատվածը՝ պետք է նկատել, որ «Mitsubishi»-ն չի շահել որևէ պետական տենդեր՝ ի տարբերություն «Toyota»-ի, «Kia»-ի և այլ մակնիշների: Սա ապացուցում է այն հանգամանքը, որ պարտադիր չէ՝ բարձրաստիճան պաշտոնյան օգտագործի իր ռեսուրսները արտոնյալ պայմաններ տալու համար:

Նյութը՝ Slaq.am -ի 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված