Էրոտիկ երեկույթ՝ դպրոցականների մասնակցությամբ
Ռուսաստան
Անդրբայկալի դպրոցականները Չիտայի ակումբներից մեկում կազմակերպել էին էրոտիկ շոու: «Global School Party» դիսկոտեկը նվիրված է եղել դպրոցական ուսումնական տարվա ավարտին: Այս մասին գրել է «Փաստինֆո»–ն։
5-րդ դասարանցիներն, օրինակ, կարող էին մասնակցել «Ով կարող է դահլիճից ավելի շատ կրծկալներ բերել» անունը կրող մրցույթին: Այսպիսի միջոցառումներն, ըստ «ru.tsn.ua» կայքի անցկացվում են սկսած 2012թ. հոկտեմբերից և վայելում են մեծ ժողովրդականություն:
«Դեմքերը քսմսված, բաց հագուստներ հագած փսլնքոտ երեխաներով լցված լիքը դահլիճները վերջին օրերի բացահայտումներից է»,- գրել են տեղական թերթերը:
Արձանագրված փաստերի հիման վրա երկրամասային քննչական վարչությունը նշանակել է հետաքննություն:
Ավելի վաղ իրավապահ մարմինների տեսադաշտում էր հայտնվել Օմսկի գիշերային ակումբներից մեկը: Համացանցում հայտնվել էին էրոտիկ բնույթի լուսանկարներ, որոնք պատկերում էին դրվագներ այդ ակումբում անցկացված ժամանցներից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)