Մոսկվայում ձերբակալվել են բանկոմատներ կողոպտած ՀՀ քաղաքացիներ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ի քրեական հետախուզության Գլխավոր վարչության կողմից բերման են ենթարկվել Մոսկվայում բանկոմատների կողոպուտի մեջ մեղադրվող էթնիկ խմբավորման անդամները. հայտնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով ՆԳՆ-ին:
Գերատեսչության տվյալներով` չարագործները գողանում էին բանկոմատներն ու վճարման տերmինալները, տանում դրանք մեքենայով, կոտրում և վերցնում դրանցում գտնվող գումարը: Հանցագործները գործել են 4 ամիսների ընթացքում:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է խմբավորման պարագլուխն ու 4 անդամները` բոլոր ՀՀ քաղաքացիներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: ՆԳՆ-ում նշում են, որ խմբավորման մյուս անդամների անձը նույնպես ճշտվել է և միջոցներ են ձեռնարկվում նրանց ձերբակալելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)