«Արմավիա»–ի աշխատակիցներն անպայման կվարձատրվեն. Միխայիլ Բաղդասարով
Տնտեսություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ մայիսի 29-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել «Արմավիայի» աշխատակիցները:
Բանն այն է, որ աշխատակիցներն արդեն 7 ամիս է, աշխատավարձ չեն ստացել:
Նրանք Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկել՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում «Արմավիա» ազգային փոխադրողի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ասաց, որ իր ընկերությունն արդեն սկսել է վճարումները։ Հասցրել են արդեն վճարել 2 ամսվա աշխատավարձերը։
«Մենք վճարումները կարող ենք կատարել միայն այն ժամանակ, երբ մեզ վճարեն: Անգամ սնանկացման գործընթացն ենք ձգձգում, որ աշխատավարձերը կարողանանք վճարել»,- ասաց Բաղդասարովը:
Վերջինիս խոսքով՝ հիմա այդքան էլ նպատակահարմար չէ սնանկության մասին հայտարարելը, քանի որ այդ դեպքում աշխատակիցներին կարող են վճարվել միայն 5 տարի անց։
«Վաճառում ենք «Արմավիա»–ի գույքը, ինքնաթիռները։ Անպայման աշխատավարձերը կվճարվեն, պարզապես մեզ էլ են պարտք և այդ պարտքն ուշացնում են: Հունիսի 7–ին աշխատակիցները կստանան իրենց գումարները: Մենք այդ ուղղությամբ արդեն գործողություններ ծավալել ենք, 25% պարտք ենք մարել»,- ասաց Բաղդասարովը և տեղեկացրեց, որ բանկերի պարտքերը ևս վճարում են։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)