Մոսկվան Թուրքիայից պատասխան է սպասում ձերբակալված սիրիացի գրոհայիններից առգրավված զարին գազի գործով
Ռուսաստան
Մոսկվան Անկարայից սպասում է Թուրքիայում զարին գազի առկայության պատճառով ձերբակալված սիրիացի գրոհայինների գործի հետաքննության արդյունքերը. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բոսնիա և Հերցեգովինայում իր գործընկեր Զլատկո Զագումջիի հետ հանդիպման ավարտին. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
«Թուրքիայում «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինների ձերբակալության գործը (նրանց մոտ հայտնաբերվել էր զարին գազ) մենք մեկնաբանել ենք մեր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության միջոցով,-ասել է Լավրովը։-Ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերները օպերատիվ կերպով լիարժեք տեղեկություններ կտրամադրեն մեզ այն եզրակացությունների վերաբերյալ, որոնց հանգել են այս իրավիճակում»,-հայտարարել է ռուս արտգործնախարարը:
Մայիսի 30-ին Թուրքիայի անվտանգության ծառայության ուժերը ձերբակալել էին 12 գրոհայինի, ովքեր «Ալ Քաիդային» հարող, Սիրիայում ընդդիմության շարքերում կռվող «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման անդամներ էին: Ձերբակալվածների մոտ հայտնաբերել էին կոնտեյներ, որոնց մեջ պարունակվում էր 2 կգ զարին թունավոր գազ, որը նախատեսված էր Սիրիայում պայքարող ապստամբական ջոկատների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)