Ռուսաստանում կենդանաբանական այգու հովազը պառատոտել է աշխատակցուհուն
Ռուսաստան
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի կենդանաբանական այգում հովազը պառատոտել է այգու աշխատակցուհուն. գրում է ИТАР-ТАСС-ը: Նախնական տվյալների համաձայն` 48-ամյա կինը խախտել է անվտանգության կանոնները, ուստի՝ քրեական գործ այս կապակցությամբ չի հարուցվելու:
Նշվում է, որ աշխատակցուհին մտել էր կենդանու վանդակը այն մաքրելու նպատակով, սակայն նախապես չէր ստուգել, թե փակ է արդյոք արգելապատնեշը, որի հետևում գտնվում է գիշատիչը:
Վանդակում գտնվել են սև էգ հովազն ու նրա ձագը: Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ