Պուտինի նոր հարսանիքը վարելու է Նիկոլայ Բասկովը (լուսանկար)
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժանումը կնոջից հանգիստ չի տալիս Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովին:
Թվիթերի իր եջում երգիչն արտահայտվել է այն մասին, որ պատրաստ է վարել Պուտինի հարսանյաց հանդեսը, եթե հանկարծ նա որոշի կրկին ամուսնանալ: Բասկովը նաև նշել է, որ այժմ բոլոր ամուրիները կորում են Պուտինի ֆոնի վրա:
-Պուտինը բաժանվեց: Եվ ահա մենք՝ բոլոր ամուրիներս, արդեն խամրում ենք նրա ֆոնին:
Քիչ անց երգիչը հավելել է. «Եթե նոր հարսանքի լինի, մեծ հույսով եմ, որ դրա վարելը ինձ կվստահեն»:
Բասկովի գրառմանը պատասխանել է Թինա Կանդելակին. «Հիմա ուրախանու՞մ ենք, թե՞ անհանգստանում», ինչին ի պատասխան՝ Բասկովը եզրափակել է. «Նախագահի որոշումները չեն քննարկվում»:

ArmStar.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)