Տիգրան Սարգսյանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի 14 միլիոնի մասին
Տնտեսություն
Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Տիգրան Սարգսյանը խոսեց մի շարք հարցերի մասին։ Վերջինս անդրադարձավ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին։
«Ծրագրի հետ կապված խնդիրն է՝ 14 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա։ Մենք մանրակրկիտ տեղեկություն տրամադրել ենք զանգվածային լրատվության միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են և այլն։ Եվս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկատվությունն այսօր կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի մենք վերացնենք այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը։ Այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը։ Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են և աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ։ Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ, և ևս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկությունը կտրամադրվի այսօր զանգվածային լրատվության միջոցներին։ Թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ընդհանրապես, և մեղադրանքի իմաստն ինչ է, անհասկանալի է», - ասաց Տիգրան Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)