Ռոման Աբրամովիչը հրաժարական է տվել
Ռուսաստան
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հեռացել է Չուկոտկայի Պետդումայի նախագահի և պատգամավորի իր պաշտոնից Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքի պատճառով, որն արգելում է Աբրամովիչին այդ պաշտոնը զբաղեցնելիս արտասահմանում անշարժ գույք ունենալ. հայտնում է շրջանի պաշտոնական կայք-էջը:
«Աբրամովիչի հրաժարականի որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս ցանկանում է հետևել ՌԴ օրենսդրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Աբրամովիչը 2000թ. «դեկտեմբերի 24-ին 90% ձայների առավելությամբ հաղթել էր Չուկոտկայի ինքնավար շրջանի նահանգապետի ընտրություններում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)