Աբրամովիչին իր պաշտոնում փոխարինելու է Արամայիս Դալլաքյանը
Ռուսաստան
Այսօր միլիարդատեր Ռոման Աբրչամովիչն ինքնակամ վայր է դրել Չուկոտկայի ինքնավար շրջանի խորհրդարանի պատգամավորի և նախագահի լիազորությունները. գրում է РИА Новости-ն: Չուկոտկայի պետդումայի նախագահի պաշտոնում պատգամավորների կողմից ընտրվել է Արամայիս Դալլաքյանը. ասված է շրջանի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Ռոման Աբրամովիչը հեռացել է Չուկոտկայի պետդումայի նախագահի և պատգամավորի իր պաշտոնից Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքի պատճառով, որն արգելում է Աբրամովիչին այդ պաշտոնը զբաղեցնելիս արտասահմանում անշարժ գույք ունենալ: «Աբրամովիչի հրաժարականի որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս ցանկանում է հետևել ՌԴ օրենսդրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Աբրամովիչը 2000թ. «դեկտեմբերի 24-ին 90% ձայների առավելությամբ հաղթել էր Չուկոտկայի ինքնավար շրջանի նահանգապետի ընտրություններում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)