Վենեսուելայի նախագահը կբացի Մոսկվայում Ուգո Չավեսի անունը կրող փողոցը
Ռուսաստան
Մոսկվայի հյուսիսում` Լենինգրադյան պողոտայի և Միկոյանի անունը կրող փողոցի միջև ընկած նրբանցքն անվանվել է քաղցկեղից մահացած Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի անունով. գրում է Московский комсомолец-ը:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով ժամանել էր Մոսկվա գազ արտահանող երկրների գագաթնաժողովին մասնակցելու, ներկա կգտնվի փողոցի պաշտոնական բացման արարողությանը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 2-ին մայրաքաղաքի Խորոշևսկոյե շրջանում: Փողոցի երկարությունը 170 մետր է:
Հիշեցնենք, որչ Չավեսը Վենեսուելան նախագահում էր 14 տարի շարունակ: Նա մահացավ 2013-ի մարտի 5-ին` նախագահական ընտրություններում իր հաղթանակից կես տարի անց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)