700 միլիարդի պետական գնումներ գոյություն չունեն. Դավիթ Սարգսյան
Տնտեսություն
Վերահսկիչ պալատի գնահատականի հետ կապված. որ 700 միլիարդ դրամ անարդյունավետ է ծախսվել, ես համաձայն չեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Վերջինիս խոսքերով՝ պատճառներից առաջինն այն է, որ 700 միլիարդի պետական գնումներ գոյություն չունեն:
«Գնումների պլանը, որը հաստատվում է տարվա սկզբին, 262 միլիարդ դրամ է: Այս թիվը վերաբերում է միայն պետական բյուջեով ուղղակիորեն ծախսվող գումարներին: Այս գնումներին անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ թիվ. դա միջազգային վարկային ծրագրերով իրականացվող ծախսերն են: Այդ ծախսերը, եթե նույնպես գումարում ենք, կկազմի 445 միլիարդ դրամ: Այս գումարի մեջ շուրջ 130 միլիարդ դրամը դա աշխատավարձ է: Այսինքն՝ 700 միլիարդի չի հասնում»,-ասաց Դավիթ Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)