«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասին «Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան 10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին 

Արդեն արտահանվել է 12240 տոննա ծիրան` անցյալ ամբողջ տարվա 12200 տոննայի դիմաց

Տնտեսություն

Այսօր կառավարության նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, թե ինչպես են իրականացվում գյուղմթերումները, և ինչպիսին է իրավիճակը:

«Ավարտվեց առաջին կիսամյակը, և մեր մշտադիտարկումների արդյունքում ես ուզում եմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակն այսօր` կապված հատկապես Արմավիրի մարզի կարկտահարությունից հետո մթերումների արտահանումների և ընդհանրապես ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բոլորիդ հայտնի է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժեցին գյուղացիական տնտեսություններ: Այդ ժամանակ գյուղացիների մոտ հուսահատ վիճակ էր: Եվ այն, ինչ կատարվեց, բնական էր: Իհարկե, այդ ժամանակ շատ դեպքերում խելք տվողները գյուղացիներին ավելի շատ են լինում, քան կոնկրետ օժանդակություն, օգնություն ցույց տվողները: Եվ պետությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեց գյուղացու կողքին, օգնության ձեռք մեկնեց և բազմակողմանի անհետաձգելի օգնություն ցույց տվեց: Ես ուզում եմ մի քանի թվեր նշել հետևանքների կանխման և վերացման առումով. գյուղացիական տնտեսություններին տրվեցին 87 մլն դրամի սերմեր` 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվեց լրացուցիչ 3800 հա կրկնացան, այսինքն` վնասված բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վերացանվեցին: Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են: Ուղղակի բերքահավաքի հետ կապված որոշակի ուշացումներ կլինեն, մոտավորապես 20-30 օր: Դա բնական է. գյուղացիները, միևնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Ջրի վարձերից ազատվեցին բոլոր գյուղացիական տնտեսությունները` 650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է տնտեսվարողների զբաղվածության խրախուսման և իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 մլն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այսինքն` գյուղացիական տնտեսություններին գումար է տրամադրվելու, որպեսզի իրենց հողերը մշակեն: Բացի այդ, 50 հակակարկտային կայան պետք է տեղադրվի Արմավիրի մարզում: Եվ, ամենակարևորը, վարկերի հետաձգման խնդիրն էր: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Կենտրոնական բանկին, որ անմիջապես արձագանքեց, և բոլոր բանկերը, վարկային կառույցներն անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ մինչև 3 տարով վարկերի հետաձգման, լրացուցիչ վարկերի տրամադրման առումով, և, ամենակարևորը, արտարժույթային վարկերի վերաձևակերպումը դրամական տեսքով:

Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին: Ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեկ ամիս շարունակ մեր հասարակության մեջ այն կարծիքը ձևավորվեց, որ գյուղատնտեսության ոլորտում կատարվել է աննախադեպ բան, և ոչ մի բան չի ստացվում այս տարի, հատկապես ծիրանի, խաղողի բերք: Այսօր արդեն 20 օր է, ինչ սկսվել է ծիրանի բերքահավաքը, և բոլորս ականատես ենք, որ բարձր բերք է ապահովվել: Ամբողջ շուկաներում, փողոցների վաճառակետերում ծիրանը թափված է, և նույնիսկ 50 դրամով մարդիկ չեն կարողանում վաճառել, որովհետև բերքը շատ-շատ է: Վերամշակող գործարանները` 16 ձեռնարկությունները, մթերման գործը կազմակերպել են: Դրանցից 5-ը խոշորներն են: Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 4539 տոննա ծիրան` անցյալ տարվա 2260 տոննայի դիմաց: Արդեն արտահանվել է 12240 տոննա ծիրան` անցյալ ամբողջ տարվա 12200 տոննայի դիմաց: Այսինքն` սպասվում է լրացուցիչ 5-6 հազար տոննա ծիրանի արտահանման գործընթաց: Մի խոսքով, պտղի բերքն ընդհանրապես` ոչ միայն ծիրանի, այլ նաև դեղձի և մնացած պտղատեսակների բերքը շատ բարձր է, բարձր բերք է սպասվում:

Դուք գիտեք, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունն օժանդակության մեծ ծրագրեր է իրականացնում:

Առաջինն ազոտական պարարտանյութի տրամադրումն է` 31298 տոննա, որը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, և բավարարվել է բոլորի պահանջարկը: Եվ կարելի է ասել, որ ծրագիրն այսօրվանից ավարտվեց:

Դիզելային վառելիքը հատկացվել է 17 մլն 343 հազար տոննա, որից բաշխվել է 11 մլն 776 հազարը, մնացածի վերաբերյալ պահանջարկ չկա, և ծրագիրն ավարտվեց: Մենք արդեն վերահաշվարկ ենք անում մատակարար կազմակերպության հետ և այն սուբսիդիան, որը տրամադրել էինք նախօրոք 511 մլն դրամի չափով, իրենք պետք է վերադարձնեն պետական բյուջե: Այս վեց ամսվա ընթացքում ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել 446 տոհմային երինջ` եվրոպական երկրներից:

Սերմերի առումով` ներկրվել է 850 տոննա գարի գարնանացանի համար, 9.5 տոննա եգիպտացորենի, 400 տոննա կորնգանի և 52 տոննա առվույտի սերմացու: Այս բոլորը միասին մոտավորապես 10 հազար հա լրացուցիչ ցանք է ապահովել:

Մենք արդեն երկու տարի է մեր առջև խնդիր էինք դրել կրճատել անմշակ հողերի ծավալը: Եվ եթե 2010 թ. մենք ունեինք 37 տոկոս չմշակվող հողեր, որը կազմում էր 166 հազար հա, ապա այս տարի մենք ունենք 27 տոկոս չշմակված հող: 46 հազար հա հող է լրացուցիչ մշակվել այս տարիների ընթացքում: Սա լուրջ ցուցանիշ է գյուղատնտեսության համար, հատկապես մեր սակավահող երկրի պայմաններում:

Ես ուզում եմ նշել, որ մթերումների գործընթացը շարունակվում է, հատկապես ծիրանինը, պարոն վարչապետ: Մենք արդեն լուրջ աշխատանք ենք տանում դեղձի և խաղողի մթերումները նույնպես անխափան կազմակերպելու ուղղությամբ: Բոլոր վերամշակող ձեռնարկությունների հետ բանակցություններ են վարվում. իրենց պահանջարկն ավելի շատ է, քան սպասվող բերքը: Այնպես որ մթերումների առումով մենք խնդիրներ չենք ունենա: Վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը շարունակվում է. 80 տոկոս բերքահավաքն արդեն ավարտվել է:

Շատ բարձր բերք է սպասվում, որովհետև վաղահաս կարտոֆիլը հիմնականում սպասվում է Արարատյան դաշտավայրում: Հեկտարից ստանում ենք 250-300 ցենտներ բերք, որն այս պայմանների համար շատ բարձր բերք է: Տարվա սկզբին նույնիսկ խոսակցություն գնաց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները պակաս են լինելու, բայց այսօրվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցյալ տարվա չափ ցանքեր ենք մենք ունենալու և բերքատվության բարձրացման հաշվին, նոր սորտերի ներգրավման արդյունքում, որը եղավ սերմերի ազատականացման արդյունքում, մենք մի քանի անգամ ավելի բերք ենք ստանալու: Ես հիմա թիվ չեմ ուզում նշել, բայց այնքան բերք ենք ստանալու, որ մեր հանրապետության բնակչության պահանջարկը բավարարելու ենք ամբողջությամբ և մեծ քանակ ենք ունենալու արտահանման համար:

Ես ուզում եմ երկու խոսք ասել անասնապահության ոլորտի վերաբերյալ:

Պարոն վարչապետ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է՝ տավարինը մոտավորապես 68 հազարով և կազմել է 668 հազար գլուխ, որից կովերինն ավելացել է 20 հազարով, ոչխարներինն ու այծերինը՝ 84 հազար 500 գլխով և կազմել է 675 հազար գլուխ:

Գլխաքանակի ավելացումը կառավարության կողմից իրականացվող արոտավայրերի բարելավման արդյունք էր, որովհետև այդ ծրագրի մեջ ընդգրկված 55 համայնքներում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Ջրարբիացվել է լեռնային արոտավայրերից 62 կմ, ընթացքի մեջ են ևս 61 կմ ջրարբիացման աշխատանքներ, գյուղացիական տնտեսությունների համար ստեղծվել են խմոցներ և այլ հարմարություններ, որպեսզի արոտների շրջանում 6-7 ամիս գյուղացիական տնտեսություններն այնտեղ կարողանան նորմալ պայմաններ ունենալ: Սա կազդի նաև կաթի գների կայունացմանը: Երկու տարի առաջ, երբ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն 140 դրամից պակաս չի մթերվում, իսկ ձմեռվա ամիսներին՝ 180-200 դրամով: Գյուղացիական տնտեսությունները եկամուտ ստացան, և դրա արդյունքում շահագրգռվածություն առաջացավ գլխաքանակի ավելացման համար:

Արդեն ամփոփվել են հունվար-մայիս ամիսների արդյունքները և գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս տնտեսական աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, իսկ անասնապահության ոլորտը՝ 1.4 տոկոս, ձկնաբուծությունը՝ 35.21 տոկոս աճ: Ես համոզված եմ, և այսօրվա դիտարկումները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մենք ունենալու ենք բարձր բերք, հատկապես հացահատիկային կուլտուրաների աննախադեպ բերք կա այս տարի, որովհետև կլիմայական պայմանները շատ բարենպաստ էին, հատկապես հացահատիկային կուլտուրաների արտադրության համար: Բոլոր նախադրյալները կան ասելու, որ մինչև տարեվերջ մենք կարող ենք ապահովել բարձր ցուցանիշներ:

Իհարկե, գյուղատնտեսության ոլորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ դեռևս կան չլուծված շատ հարցեր, սակայն այն հարցերը, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին, այսօր ներառված են կառավարության առաջիկա ծրագրերում և իրենց լուծումները կստանան», - ասաց Սերգո Կարապետյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Ամենադիտված