Վարորդին խալաթով են բերել դատարան, քանի որ ձեռքի տակ այլ հագուստ չի եղել. փաստաբան
Ռուսաստան
ՌԴ-ի Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի մեղադրանքով Տվերի դատարան բերված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելու հանգամանքին անդրադառնալով` նրա փաստաբան Էրիկ Չաբանովը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարությունյանին խալաթ են հագցրել այն պատճառով, որ նրանց ձեռքի տակ այլ հագուստ չի եղել: Բժիշկները նրան օգնություն ցույց տալու նպատակով պատռել են նրա հագին եղած շորերը, այդ իսկ պատճառով ստիպված են եղել դատարան բերել կանացի խալաթով:
Փաստաբանը նշել է, որ մեղադրյալին ոչ մի կերպ վիրավորելու ցանկություն իրենք չեն ունեցել: Չաբանովը միաժամանակ ասել է, որ տեսականորեն կարելի էր զանգահարել իրեն և պահանջել նորմալ հագուստ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)