Ռուսաստանում այսօր տեղի ունեցած վթարի զոհ է դարձել մի ողջ հայկական ընտանիք
Ռուսաստան
Ռուսաստանում այսօր տեղի ունեցած սարսափելի վթարը խլել է Չարենցավանի մի ողջ ընտանիքի անդամների կյանք։ Վաղ լուսաբացին՝ ժամը 04։45-ին, Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային մայրուղու 726-րդ կլիմոմետրին՝ Նովոնիկոլայեվյան շրջանում, Չարենցավանի նախկին բնակիչ, 38-ամյա Գառնիկ Բադալյանի վարած "Օփել" մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհահատված եւ բախվել մսամթերք տեղափոխող բեռնատար մեքենային։ Հաղորդում է «Երկիր Մեդիա»-ն:
Հարվածից մարդատար մեքենան սկսել է այրվել, ինչի հետեւանքով ուղեւորները չեն կարողացել դուրս գալ եւ մահացել են։
Մեքենայում եղել են նաեւ Գառնիկ Բադալյանի կինը, չորսամյա որդին եւ հինգամյա դուստրը։ Բոլոր չորս ուղևորները տեղում մահացել են այրվածքներից։
Բեռնատարի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Գառնիկ Բադալյանի ընտանիքը բնակվում էր Վոլգոգրադի շրջանի Սվետլիյ Յար ավանում։
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)