Մոսկվայում ոստիկանները ցրել են ընդդիմադիր Նավալնիի կողմնակիցների ցույցը
Ռուսաստան
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները ցրել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության դեմ կազմակերպված բողոքի ցույցը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Նավալնիի պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստներին շրջապատել են ոստիկանները և սկսել են ցրել ցույցը` ձերբակալելով ձեռքի տակ հայտնվող առաջին պատահած ցուցարարներին:
Ցույցը հաջողվել է ցրել: Ակտիվիստների մի որոշ հատված շարունակում էր կուտակված մնալ Պետդումայի շենքի մոտ, ովքեր իրենց ձեռքին բռնած են պահում «Долой царя!» լոզունգով պաստառները:
Բողոքի ցույցը փաստացիորեն ցրվել է: Թե որքան մարդ է ձերբակալվել, հստակ դժվար է ասել: Ամենատարբեր գործակալությունների տվյալներով` դրանց թիվը հասնում է 100-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)