Ձերբակալվել է Դեդ Հասանի զարմիկը
Ռուսաստան
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ձերբակալվել է սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի զարմիկը` Տիմուր Միրզոևը, ով հայտնի է Տիմուր Սվերդլովսկի մականունով: Այս մասին հայտնում է «Новый регион»-ը:
Միրզոևի և նրա հետ մեկտեղ ևս 8 հոգու ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի «Արևելյան խոհանոց» ռեստորանում: Ձերբակալվածների թվում են Լևան Ակոևը, ով հայտնի է Լյովա մականվամբ, Պատա Լանգվիլավան, Շալվա Ակոևը, Նասիմ Ղազիմագոմեդևը, Յուրի Շավիլովը, Իլհամ Օսմանովը և Զուրաբ Կևկիձեն:
Իրավապահ մարմինների տեղեկություններով` «օրենքով գողերը» հավաքվել էին գումարման՝ վերջերս «գողի» կարգավիճակ ստացած ոմն Օլեգ Գերասիմովիչի վարքը քննելու գործով: Վերջին սհայտնի է Մումու մականվամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)