Ջուրն էժանացավ
Տնտեսություն
Հուլիսի 21-ից կսկսի գործել ջրի նոր սակագին: Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ջրի սակագինը կնվազի չորս դրամով:
Սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Ընկերության սպասարկման տարածքն ընդգրկում է Երևան քաղաքն ու հարակից 4 մարզերի 30 գյուղական համայնքները:
Հետևաբար, ջրի սակագինը նվազելու է միայն այս ընկերության կողմից սպասարկվող տարածքներում:
Քննարկելով վերը նշված հարցը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց հանրագումարը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ գործող 174,059 դրամ/խմ-ի փոխարեն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)