Դոլարը անկում է ապրում
Տնտեսություն
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410 դրամ: Ուրբաթ օրվա (հուլիսի 26) համեմատ դոլարն էժանացել է կես դրամով կամ 0,12%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 1,7 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս էժանացել է՝ առքի փոխարժեքը իջել է մինչեւ 408 դրամ, վաճառքինը՝ 410.5 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր մի փոքր թուլացել է հիմնական արժույթների նկատմամբ, քանի պահպանվում են անորոշությունները ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվային Համակարգի կողմից ակտիվների գնման ծրագրի ապագայի առումով; Եվրոն այսօր սակարկվել է 1.3290 դոլարին մոտ;
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.8556 ռուբլի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)