Կբացվի գյուղմթերքների նոր տոնավաճառ
Տնտեսություն
Գյուղատնտեսական արտադրանքի չորրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերին հատվածում:Տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կաշխատի ամենօրյա ռեժիմով:
Շուկան նախատեսված է 200 տաղավարի համար: Տոնավաճառին կարող են մասնակցել բացառապես սեփական արտադրանքը ներկայացնող սուբյեկտները՝ անվճար հիմունքներով: Առևտրային միջնորդների միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել են հատուկ ընթացակարգեր. մասնակցության թույլտվությունը տրվում է հատուկ տեղեկանքներով՝ միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից: Տոնավաճառի մասնակիցներին Գյուղատնտեսության նախարարությունն անվճար կտրամադրի հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:Տոնավաճառը կգործի Գյուղատնտեսության նախարարության, քաղաքապետարանի և ոստիկանության վերահսկողության ներքո:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)