Վոլգոգրադում հայ վարորդն անվճար տեղափոխում է հղի կանանց և զինվորներին
Ռուսաստան
Ինչպես գրում է ProГОРОДа կայքը, ՌԴ Վոլգոգրադ քաղաքում արդեն մի քանի տարի շարունակ հայազգի Ուսուբ Քոչարյանի վարած ավտոբուսն ամենահայտնին է քաղաքում: Պատճառն այն է, որ Ուսուբը ուղեվարձի զեղչային համակարգ է մշակել: Օրինակ՝ հղի կանանց տեղափոխում է անվճար: Նա գումար չի վերցնում նաև զինվորներից, հոբելյարներից և գերազանցիկ սովորողներից: Զինվորները ցույց են տալիս իրենց վկայականը, հոբելյարները՝ անձնագրերը, իսկ գերազանցիկները՝ գրքույկները:
Ինքը՝ վարորդը, այդ զեղչերից ոչ մի շահույթ չունի, իսկ «գծատիրոջ» գումարը տալիս է՝ լրացնելով իր գրպանից: Տղամարդն ասում է, որ դրանից պարզապես դրական լիցքեր է ստանում, ինչը «ոչ մի փողով չես գնի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)