Կթողարկվեն առաջին եվրապարտատոմսերը
Տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը:
Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` «Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին»: Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը, «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)