Մոսկվայում զանգվածային ստուգումներից հետո փակվել է 30 շուկա
Ռուսաստան
ՌԴ մերձմոսկովյան շրջանում զանգվածային ստուգումների արդյունքում դադարեցվել է 30 շուկաների գործունեությունը, գրում է РБК-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի շրջանի վարչական օրենսդրության կատարման Գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Միխայիլ Ուսաչովին:
Ուսաչովը հստակեցրել է, որ 30 շուկաներից 7-ը գտնվում են Մոսկվայի շրջանաձև ավտոճանապարհի (МКАД) մոտ: Իրենց աշխատանքն են դադարեցրել նաև 10 հազար ձեռնարկություններ, որտեղ հիմնականում աշխատում էին օտարերկրյա քաղաքացիներ:
Ուսաչովը նշել է, որ ստուգումների արդյունքում ի հայտ է եկել ավելի քան 1000 վարչական իրավախախտում, 27 հանցագործություն, այդ թվում՝ գողություն, խարդախություն և թմրադեղերի ապօրինի առքուվաճառք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)