Վիրաբույժը հիվանդի ստամոքսից հերոին էր գողացել
Ռուսաստան
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում բժիշկ վիրաբույժը վիրահատության ընթացքում գողացել է հիվանդի ստամոքսից գտած հերոինի փաթեթները. գրում է Gazeta.ru-ն:
Քաղաքային հիվանդանոցի բժիշկը վիրահատական միջամտություն է կատարել տղամարդուն, ով իր ստամոքսում փորձել էր հերոին տեղափոխել արտասահման:
Ոստիկանությունը օպերատիվ գործողությունների ընթացքում պարզել է, որ բժիշկը վիրահատության ընթացքում հանված թմրադեղերի զգալի քանակը յուրացրել է:
Ձերբակալման պահին բժիշկը եղել է թմրադեղերի ազդեցության տակ: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ