Եգիպտոսում արյունալի բախումների պատճառով Ռուսաստանը փակել է իր դեսպանատունը
Ռուսաստան
Եգիպտոսի ոստիկանությունը օգոստոսի 14-ին ձերբակալել է «Մուսուլման եղբայրներ» շարժման մի քանի առաջնորդների: Առավոտյան ցուցարարների հետ բախումներից հետո անվտանգության ուժերը ցրել են նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների ցույցը, որի արդյունքում զոհերի քանակը հատել է հարյուրի սահմանը, իսկ ինչպես պնդում են իրենք` ցուցարարները, զոհերի քանակը 300-ից ավելի է: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնում է 5 զոհի և 52 վիրավորի մասին:
Անկարգություններ են բռնկվել Եգիպտոսի բոլոր շրջաններում: Անվտանգության նկատառումներից ելնելով` Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելության գործընթացը. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)