Աշխարհի ամենամրցունակ տնտեսություն ունեցող երկրները
Տնտեսություն
Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է աշխարհի ամենամրցունակ տնտեսությունների ամենամյա ցանկը: Ցանկում ներառված է 148 երկիր, որոնք ընտրվել են հետևյալ չափանիշներով` ներքին կառուցվածք, մակրոէկոնոմիկա, առողջապահություն, բարձր և մասնագիտական կրթություն, աշխատանքային շուկա, գիտական-տեխնիկական ոլորտ, ֆինանսական շուկայի զարգացվածություն, գործնական միջավայր և նորարարական ներուժ: Այս չափորոշիչների հիման վրա էլ կազմվել է երկրների ցանկը, որն այս տարի ևս գլխավորում է Շվեյցարիան. տեղեկացնում է «Vestifinance.ru»-ն: Ստորև ներկայացնում ենք ցանկում ներառված ամենամրցունակ տնտեսական քաղաքականություն ունեցող երկրներների հնգյակը`
1. Շվեյցարիա
2. Սինգապուր
3. Ֆինլանդիա
4. Գերմանիա
5. ԱՄՆ
Տասնյակում ներառվել են նաև Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին