Մոսկվայում ձերբակալվել են ավազակային հարձակման մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիներ
Ռուսաստան
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիներից բաղկացած էթնիկ մի խմբավորում, որը մեղադրվում է բանկերի և գրասենյակների վրա ավազակային հարձակումներ իրականացնելու համար. գրում է Интерфакс-ը` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնին:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` կասկածյալները 2013-ի փետրվարին հարձակում են գործել Տրոիցկի բանկերից մեկի վրա և ատրճանակով սպառնալով գանձապահին` կողոպտել են 1.2 մլն ռուբլի գումար:
Համանման մի հարձակում էլ խումբն իրականացրել էր հունիսին Մոսկվայի գրասենյակներից մեկում:
Խմբավորման անդամները գործազուրկ ՀՀ 4 քաղաքացիներ են, որոնք Մոսկվայում բնակվում են առանց հաշվառման: Բնակարանների խուզարկումից հայտնաբերվել է 40 բջջային հեռախոս, ինչպես նաև` տրավմատիկ ատրճանակ, որն օգտագործվել էր հարձակումների ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)