ՌԴ ներգաղթյալների դաշնության նախագահը զգուշացնում է միգրանտներին խուսափել Մոսկվայում զբոսնելուց
Ռուսաստան
Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալության հատուկ թղթակիցը Մոսկվայից, Ռուսաստանի ներգաղթյալների դաշնության նախագահ Մուհամմեդ Ամինը խորհուրդ է տվել ներգաղթյալների մոտ ժամանակներս խուսափել Մոսկվայում զբոսանքի դուրս գալուց և հասարակական վայրեր այցելելուց:
Ամինը զգուշացրել է, որ Մոկսվայի տարբեր շրջաններում հնարավոր են նոր հարձակումներ: «Ես հենց նոր Բիրյուլևո թաղամասից եմ գալիս: Այնտեղ շատ պայթյունավտանգ իրավիճակ է: Հարյուրավոր հարբած և ագրեսիվ երիտասրադներ ու ազգայնականներ են շրջում փողոցներում»,- ասել նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Բիրյուլևո շրջանում անհայտ անձի կողմից 25-ամյա Իգոր Շեչբակովին սպանելուց հետո մի խումբ քաղաքացիներ հարձակվել էին «Բիրյուզա» առևտրի կենտրոնի և շուկայի վրա` ծեծելով Միջին Ասիայի և Կովկասի ներգաղթյալներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շուրջ 400 օրինախախտ քաղաքացու էին ձերբակալել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)