Մուսուլմանական զոհաբերության տոնը Մոսկվայի փողոցներում հսկում են հատուկ նշանակության ջոկատները (ֆոտո)
Ռուսաստան
Հոկտեմբերի 15-ին մուսուլմանական աշխարհը նշում է իսլամի գլխավոր տոներից մեկը` զոհաբերության տոնը (Աիդ ալ Ադհա կամ Կուրբան Բայրամ` թյուրքալեզու ժողովուրդների մոտ: Ծնթ.` Lurer.com):
Մինչ ողջ աշխարհի հավատացյալները ճանապարհ են ընկել դեպի Սաուդյան Արաբիա` ուխտագնացության, Ռուսաստանում հատուկ հսկողություն է սահմանվել այդ տոնը նշող մուսուլմանական զանգվածների նկատմամբ: Պատճառը վերջին օրերին Ադրբեջանի քաղաքացու կողմից Մոսկվայում սպանված 25-ամյա երիտասարդի մահվան պատճառով ի հայտ եկած ազգայնական բախումներն են եղել, որի արդյունքում ավելի քան 1200 ներգաղթյալ էր ձերբակալվել: Իրավիճակը շատ լարված է, և հավատացյալ զանգվածներն աղոթք են կատարում հատուկ նշանակության ջոկատի զինվորների հսկողության տակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)