Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Ջավախահայությունն այսօր իրեն վտանգված է զգում

Վրաստան

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է «Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ»-ի համակարգող Արտակ Գաբրիելյանը՝

Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած Ջավախահայությունը: Ըստ Ձեզ` որո՞նք են շտապ լուծման կարիք ունեցող հիմնական խնդիրները:

- Այսօր Ջավախահայությունը դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների: Հիմանական մարտահրավերներից, որ ծառացած է ժողովրդի առաջ, դա ազգային ինքնության պահպանման խնդիրն է: Այսինքն, Ջավախահայությունը այսօր ինքն իրեն վտանգված է զգում` որպես հայ մարդ ապրելով իր պատմական հողի վրա: Մարտահրավերները և հիմնախնդիրները տարատեսակ են և բազմաբնույթ, օրինակ ես կառանձնացնեի լեզվի, հետ կապված հիմնախնդիրը, որը առաջնային և շտապ լուծում է պահանջում, որը որ կամրացնի նաեւ հայության դիրքերը տարածաշրջանում: Ինքնության պահպանման խնդրի, միակ լուծումը Եվրոպական համապատասխան օրենսդրության ընդունումն է:
Երկրորդ ամենակարևոր խնդիրը, որ վերջերս է ի հայտ եկել, դա թուրք-ադրբեջանական նախագծերն են, որոնք անցնում են հիմնականում Ջավախքով` Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն է, ՀԷԿ-երի շինարարությունն է: Վերջիններս կարծում եմ, ժամանակի ընթացքում բնապահպանական աղետ կհանդիսանան տարածաշրջանի համար: Տնտեսական տեսանկյունից մտավախություն կա Ջավախահայության մոտ, որ այս երկաթգծի արդեն ընթացքի մեջ դրվելուց հետո կարող է ընդհանրապես Վրաստանում, մասնավորապես Ջավախքում և տնտեսական մեկուսացում լինի, որովհետև Թուրքիան կփորձի գյուղատնտեսական առումով գրավել ամբողջ Ջավախքը և Ջավախքցին, որ այսօր իր միակ ապրուստը հայթայթում է մի կտոր հող մշակելով կամ անասուն պահելով, ժամանակի ընթացքում և արդեն ականատես ենք եղել, թե ինչպես են մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ ներմուծում վրացական շուկա և տեղի արտադրած գյուղ-մթերքը կմնա գյուղացու պահեստներում: Այդ առումով Ջավախահայությունը լուրջ մտահոգություն ունի: Նաև ոչ պակաս կարևոր են այստեղ կրթական ,առողջապահական, սոցիալ- տնտեսական, քաղաքական, հիմնախնդիրները:

-Երկրի Կառավարությունը տարածաշրջանում առկա խնդիրներից հատկապես առանձնացրել է երեք հիմնական խնդիր: Դրանք են` առողջապահություն, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն և կրթական համակարգ: Վերջին մեկ տարվա ընթացքում նշված խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր իրականացվեց պետության կողմից:

- Մեկ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չի եղել: Միակ բանը, որ կա, դրանք եղել են գյուղատնտեսական վաուչերների և թոշակների և աշխատավարձերի շատ նվազ բարձրացումը, չնայած չեմ ուզում անտեսած լինել, ընդհանուր առմամբ, շատ կարևոր էին գյուղատնտեսական վաուչերները, որոնք տրվեցին ժողովրդին, բայց առողջապահական և պետական առումով նշանակալի առաջընթաց չի եղել, Ջավախքում ապրող, ոչ մեկը չի կարող այս հարցին միանշանակ պատասխան տալ, որովհետև շոշափելի արդյունք չեն տեսել: Առողջապահական համակարգն ինչպես որ կար այդպես էլ մնացել է, իսկ պետական խնդիրները, հիմնականում կապված դպրոցների հետ, մի բան էլ բարդացել են, չնայած մենք հույս ունենք, որ Պառլամենտական ընտրությունների ժամանակ Իվանիշվիլիի նախընտրական ծրագրի մեջ կար հատկապես Հայ-Վրացական համատեղ համալսարանի բացումը Ջավախքում, որը, կարծում եմ, կրթական առումով բավականին լուրջ առաջընթաց կարձանագրի: Մի կողմից էլ էսպես օբյեկտիվ ենք մոտենում հարցին, որ այս մեկ տարվա ընթացքում եղել է երկիշխանական համակարգ, այսինքն նախագահը որպես ընդդիմություն, կառավարությունը` պարոն Իվանիշվիլին, որպես իշխանություն, եւ դյուրին չի եղել լուծելու բազմաթիվ խնդիրներ: մենք էլ գիտենք, թե ներքաղաքական առումով մեկ տարվա ընթացքում ինչ լարված իրավիճակ էր ամբողջ Վրաստանում:

- Ինչպես Կառավարությունը, այնպես էլ Վրաստանի ամբողջ քաղաքական վերնախավը, խոսելով Ջավախքի խնդիրների մասին, գլխավոր խնդիրն են համարում շրջանի բնակիչների` պետական լեզվի չիմացությունը: Նրանց խոսքերով, եթե այս խնդիրը լինի լուծված, ապա շրջանների ոչ վրացի բնակչությունը կկարողանա լիարժեքորեն օգտվել իր քաղաքացիական-քաղաքական իրավունքներից: Համապատասխանու՞մ է արդյոք իրականությանը այդպիսի գնահատականը վրացական քաղաքականության վերնախավի կողմից:

- Այս հարցը մի քիչ բարդ հարց է, ես առիթը չեմ ունեցել հանդիպելու նախագահի թեկնածուների հետ, չնայած իրենք մեր գրավոր հարցերին-նամակներին չեն էլ պատասխանել, ես ուղղակի իրենց ուզում էի հարց տալ.

Իսկ ո՞նց անեն, որ տիրապետեն վրաց լեզվին, որտե՞ղ սովորեն, ինչպե՞ս սովորեն, միայն դպրոցի մակարդակով վրացերեն լեզվի իմանալը, կամ ենթադրենք, որ հնարավոր էլ լինի դպրոցում ուսանելով վրացերեն լեզու սովորել, իսկ մնացած տարիքային մարդիկ, ովքեր որ հիմա չեն հաճախում դպրոց, դպրոցն ավարտել են հինգ կամ տասը տարի առաջ, այդ մարդիկ ո՞րտեղ պետք է սովորեն:

Եթե համապատասխան կրթական կենտրոններ չկան այսօր Ջավախքում. դա անտրամաբանական է և՛ իրենց կողմից, և ընդհանրապես որ մենք էլ հույս փայփայենք, որ ինչ-որ ընթացքում պետք է կարողանանք սովորել վրացերեն: Ո՞նց ենք սովորելու, որտե՞ղ ենք սովորելու: Դրա համար մենք պետությունից պահանջել ենք նախևառաջ վրաց լեզվի ուսուցման կրթական կենտրոններ: Ամբողջ տարածաշրջանում մի քանի կրթական կենտրոն է պետք, որպեսզի ցանկացած տարիքի մարդ կարողանա հաճախել և գոնե մինիմումի չափով տիրապետի վրացերեն լեզուն:

Ինչ վերաբերում է, որ պատճառաբանում են, որ ինչ-որ գործարաններում կամ պետական հիմնարկություններում աշխատելու համար պարտադիր պետք է վրաց լեզվի իմացությունը, ես կարող եմ համեմատություն տանել Ախալցխայի շրջանի կամ ընդհանրապես Թիֆլիսի հայության հետ: Թիֆլիսի հայությունը հոյակապ տիրապետում է պետական լեզվին, բայց այսօր տեսնում ենք, թե պետական համակարգերում ինչքան ակտիվ է թիֆլիսահայությունը: Շատ նվազ չափով թեկուզ տոկոսային հարաբերությամբ, որը միջազգային օրենքն է պահանջում, որ այդ տոկոսին համապատասխան իրենք պետք է պետական պաշտոնյա ունենան, չունեն, իսկ մասնավոր ընկերությունները, գործարանները իրենք են որոշում, թե ում կընդունեն աշխատանքի, ում` ոչ: Կարծում եմ` ով լավ մասնագետը ինքն էլ կընդունվի աշխատանքի, այստեղ լեզվի խնդիր չկա: Մեր շրջանների ղեկավարները, ենթադրենք, Ախալքալաքի շրջանի ղեկավարները այսօր տիրապետու՞մ են վրացերենին, ո՛չ, բացարձակապես, ուղղակի իրենց ձեռնտու կատեգորիաներ են այդ մարդիկ:

Դրանք սուտ եւ անհիմն պատճառաբանություններ են, որ պետական լեզվին չտիրապետելն է պատճառը, իհա՛րկե, մենք ուզում ենք լեզուն սովորել, բայց ո՞նց. Ուղղակի որպես պետություն ինքը պետք է հոգ տանի, որպեսզի ժողովուրդը կարողանա իսկապես սովորել այդ լեզուն:

- Մի քանի օր առաջ երկրի վարչապետը հայտարարել է. «Միակ շրջանը Ջավախքն է, որտեղ Բաքրաձեն Մարգվելաշվիլիից շատ ձայներ կհավաքի»: Ինչքանո՞վ է իրական այս տեսությունը, և ի՞նչ տրամաբանություն ունի:

- Ես չգիտեմ, թե Իվանիշվիլիի հայտարարության տողատակերում ի՞նչ կա, բայց նաև պետք է ես ասեմ, որ նախ լինելով մեկ տարվա իշխանություն` պարոն Իվանիշվիլին ինքը պետք է վատ զգա, որ իսկապես Ջավախահայությունը «կարող է և» քվեարկի նաև Բաքրաձեի օգտին, որովհետև տասը տարի այդ դառը պտուղները այս իշխանությունը «Միացյալ ազգային շարժումնը» ի նկատի ունեմ, Ջավախքին քաղել է, և չեմ կարծում, որ իրականություն դառնան Իվանիշվիլիի ասած խոսքերը, որ Ջավախահայությունը Բաքրաձեի կողմն է, չէ՛, ո՛չ նման բան չկա:

Եթե այս անգամ ընտրությունները, նախորդների նման ընտրակեղծիքներով պետք է անցնեն, բնականաբար, որ ուժը, որ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը շատ հնարավորություններ ունեցավ, ընտրակեղծիքների միջոցով բարձր տոկոսներ կհավաքի այդ թեկնածուն:

Բայց եթե լինելու են թափանցիկ, արդար, մաքուր ընտրություններ, կարծում եմ, ինչպես Վրաստանի մյուս շրջաններում, այստեղ էլ Մարգվելաշվիլին, այսինքն Վրացական Երազանքի թեկնածուն բավականին առաջատար դիրքեր է գրավելու: Պարոն Իվանիշվիլիի ասածը ինձ համար մի քիչ անհայտ բան է, հանելուկային է, որովհետև ես չգիտեմ ինքն ինչ է նկատի ունեցել, որովհետև այս սոց-հարցումները Ջավախքում գրեթե չեն էլ անցկացվել, իսկ եթե անցկացվել են շատ քիչ վայրերում, որովհետև պաշտոնական բան ես ընդհանրապես չեմ տեսել, որ ինչ-որ մի կազմակերպություն սոց-հարցում անցնի և այդ սոց-հարցման հիման վրա Իվանիշվիլին էլ հայտարարի նման բան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված