«Սուրբ Հուդա» փոթորիկը մոտենում է Սանկտ Պետերբուրգին
Ռուսաստան
«Սուրբ Հուդա» փոթորիկը մոտենում է Սանկտ Պետերբուրգին: Ինչպես գրում է РИА Новостиճն` հղում կատարելով ՌԴ ԱԻՆ ծառայությանը, Սանկտ Պետերբուրգում և շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում:
Ակտիվ ցիկլոնի և քամու ուժգնացման պատճառով հոկտեմբերի 29-ին Պետերբուրգում կպահպանվի նաև ջրհեղեղի վտանգը. ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին Եվրոպայում մոլեգնած «Սուրբ Հուդա» փոթորիկն արդեն 13 մարդու կյանք է խլել: Բրիտանիայում բնության աղետին զոհ է գնացել 5 մարդ, Գերմանիայում` 6, Դանիայում` 1 և Նիդերլանդներում` նույնպես 1 մարդ: Հարյուր հազարավոր եվրոպացիներ առանց էլեկտրականության են մնացել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)