Կազանում կինն իր շռայլությունների վրա է ծախսել հիվանդ երեխայի համար հավաքած գումարը
Ռուսաստան
ՌԴ Կազան քաղաքում 25-ամյա Մարինա Գալիմուլինան (անուն-ազգանունը իրական չէ) իր արարքով ցնցել է ողջ Ռուսաստանը: Աղջիկը, արցունքն աչքերին, փողոցում անցորդներից գումար էր հավաքում իր «հիվանդ» երեխայի բուժման համար, սակայն իրականում գումարը վատնել է իր շռայլությունների և հարմարավետ կյանքի համար:
Աղջիկը չի էլ փորձել թաքցնել համացանցում իր նոր գնած iPhone-ով լուսանկարները տարածելու հանգամանքը: Նա, պարզվում է, ոչ մի հիվանդ երեխա չի ունեցել, այլ անցորդներից շորթած գումարը վատնել է իր շքեղ մուշտակների, iPhone-ի, զարդերի և օծանելիքի վրա:
Լուսանկարը իրական է և պատկանում է կնոջը, ում հանդեպ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)