Մոսկվայում վայրէջքի պահին ուղղաթիռ է կործանվել. օդաչուները հոսպիտալացվել են (տեսանյութ)
Ռուսաստան
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վայրէջք կատարելիս կործանվել է Ка-52 ուղղաթիռը. գրում է Интерфакс-ը:
Ուղղաթիռի 2 օդաչուները հասցրել են դուրս ցատկել ուղղաթիռից: Այս պահին նրանք հոսպիտալացվել են:
Բացի այդ` նախնական վարկածի համաձայն` տուժել է ևս 2 մարդ: Միջադեպի ականատեսները պատմել են, որ ուղղաթիռը վայր է ընկել անտառային զանգվածի մեջ ժամը 15.35-ի սահմաններում: Ոստիկանությունն արդեն հաստատել է կատարվածի փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է, որ արդեն հայտնաբերվել են կործանված ուղղաթիռի մնացորդները:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ