ՌԴ-ից վտարված և դեպորտի ենթարկված անձինք այլևս իրավունք չեն ունենա դիմել քաղաքացիության համար
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի`արգելվում է քաղաքացիություն տրամադրել այն անձանց, ովքեր երբևէ վտարվել կամ դեպորտի են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության տարածքից. հայտնում է Интерфакс-ը:
Համապատասխան գործող օրենսդրության` Ռուսաստանից վտարված անձինք 5 տարի շարունակ իրավունք չունեն քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել: Սակայն այն անձինք, ովքեր դեպորտի կամ հետընդունման են ենթարկվել միջազգային համաձայնագրերի հիման վրա, իրավունք ունեն մեկնել արտասահման և անմիջապես նման դիմում ներկայացնել:
Դեպորտի ենթարկվածներին քաղաքացիություն տրամադրելու մասին օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հոկտեմբերի 25-ին և հոկտեմբերի 30-ին հավանության արժանացել Դաշնային խորհրդի կողմից:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ